Աշխատանքային գրաֆիկի փոփոխություն՝ Անձնագրային և վիզաների վարչությունում
ՏեսանյութերՈստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։
Բացի այդ, նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար»։