Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան չեն միացել ամերիկյան երկրների դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում
Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են միանալ ամերիկյան երկրների դիրքորոշմանը՝ Ուկրաինայում հակամարտությունը դատապարտելու հարցում, ասվում Է Ամերիկյան պետությունների պաշտպանության նախարարների 15-րդ համաժողովի հռչակագրում:
«Արգենտինան և Բրազիլիան, իրենց միջազգային քաղաքականությունը կարգավորող սկզբունքների համաձայն, ճանաչում են ՄԱԿ-ի դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման հարցում, և այս կազմակերպությունը համարում համապատասխան լիազորություններ ունեցող հարթակ՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար»,- փաստաթղթում ներկայացվում է երկու երկրների դիրքորոշումը։
Մեքսիկան իր հերթին կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չի մտնում Ամերիկյան պետությունների պաշտպանության նախարարների համաժողովի իրավասության մեջ և միանում է ՄԱԿ-ի դերի վերաբերյալ Արգենտինայի և Բրազիլիայի դիրքորոշմանը։
Միևնույն ժամանակ, Հայիթին, Գվատեմալան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, ԱՄՆ-ն և Էկվադորը կրկին խստորեն դատապարտել են ռազմական գործողությունները Ուկրաինայում: