Աստղագուշակ՝ հուլիսի 29-ի համար
ԽՈՅ. Ինքնատիրապետումը պահպանելն այսօր հեշտ չի լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, անսպասելի դժվարությունները հունից կհանեն ձեզ: Բայց դուք արագ կհաղթահարեք հույզերը, դրական կտրամադրվեք ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Այսօր ձեզ հազիվ թե կարողանան օգնել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում աջակցություն են խոստացել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ ու հաճելի կանցնի: Բացի այդ, այն շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ:
ՑՈՒԼ. Օրվա առաջին կեսին կենտրոնանալը դժվար կլինի: Այդ հատվածը հարմար չի լինի կարևոր գործերի համար. վտանգ կա՝ ցավալի սխալներ անեք կամ ինչ-որ բան ձեր աչքից վրիպի: Իսկ ահա կեսօրից հետո առաջ եկած անսովոր գաղափարներին արժե ուշադրություն դարձնել: Ամենայն հավանականությամբ, շուտով դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:
Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի: Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտել. այս անգամ ամեն ինչ կստացվի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի և փոքրիկ դժվարություններ, ցավալի թյուրիմացություններ կբերի: Սակայն դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք ու ձեր ծրագրերից չհրաժարվեք: Հին ծանոթները հաճույքով օգնության կհասնեն, եթե դրա կարիքն ունենաք: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նորերը ձեռք բերել:
Օրվա երկրորդ կեսին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Եթե նոր բան ստանձնեք, արագ գլուխ կհանեք, թե ինչպես հաջողության հասնել դրանում: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:
ԽԵՑԳԵՏԻՆ. Փոքրիկ պատահարները, որոնց մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի, առավոտյան կարևոր կթվան: Դրա պատճառով շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա. նրանց հասկանալի չեն լինի ձեր ապրումների պատճառները: Բայց շուտով դուք կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:
Իսկապես, դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր, ինչպես նաև առաջարկներ կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Հավանական են անսպասելի նվերներ:
ԱՌՅՈՒԾ. Օրվա սկիզբն առանձնապես արդյունավետ չի անցնի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով դժվար կլինի ժամանակին սկսածն ավարտելը: Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում ու տանը: Երբեմն նույնիսկ ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Ավելի ուշ կգա նոր նախաձեռնությունների, և առաջին հերթին՝ այն գործերի համար հարմար ժամանակը, որոնք երևակայություն ու հնարամտություն են պահանջում: Շատ Առյուծների պետք կգա իմպրովիզներ անելու, նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ նշանի ներկայացուցիչները կհաղթեն հին մրցակիցներին:
ԿՈՒՅՍ. Այսօր դուք կարող եք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին, բայց դա այնքան նրբանկատորեն կանեք, որ ոչ ոք չի վիրավորվի ու չի բարկանա: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները նոր գործընկերների հետ, դուք կկարողանաք ճիշտ տոն ընտրել:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործարքների և գնումների համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:
ԿՇԵՌՔ. Այսօր վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Հատկապես մեծ է դրանց հավանականությունն աշխատանքի մեջ. դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, իսկ վիճելի հարցերին պատասխաններ անպայման կգտնվեն: Եթե պատրաստվում եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ կամ դիմել պետկազմակերպություններին, ապա պատրաստ եղեք ձգձգումների:
Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:
ԿԱՐԻՃ. Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Օրը հարմար կլինի նոր համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար, շատ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք ավելի ուշ նրանց կարևոր ծառայություններ կմատուցեն: Չեն բացառվում աշխատանքային առաջարկները:
Պետք է զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Մի շտապեք գնումների հարցում, աշխատեք կասկածելի գործարքներ չկնքել: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ընկերների կամ մտերիմների հետ ճամփա գնաք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ․ Օրը հրաշալի կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք: Լավատեսությունն ու համառությունը պետք կգան գործերում: Հենց դրանց շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշները դա անել չեն կարողացել: Հավանական են լավ նորություններ հեռվից, ինչպես նաև կարևոր բացահայտումներ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա. պարզ կդառնա, թե ինչի վրա կարելի է կենտրոնանալ հիմա:
Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Այսօր ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր դրանով չեն հետաքրքրվել: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Այդ հատվածում ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, և ամենայն հավանականությամբ դուք պիտի զբաղվեք ոչ նրանով, ինչով կուզենայիք: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Նրանց աջակցությամբ դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ որոշումներ կընդունեք:
Օրվա առաջին կեսը հագեցած և արդյունավետ կլինի, երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին, կքննարկեք բոլորի համար կարևոր հարցերը, շատ բաների մասին կպայմանավորվեք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:
ՋՐՀՈՍ. Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Պրովոկացիաներին մի տրվեք: Կհաջողվի հարթել սուր անկյունները, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Լավ է վերջնական որոշումների հարցում չշտապեք կարևոր գործնական հարցերը լուծելիս: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու համար:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, կավարտեք վաղուց սկսածը: Երեկոն արժե անցկացնել ընկերների հետ. այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների համար:
ՁԿՆԵՐ. Դուք շատ բան պիտի անեք: Չի բացառվում լրիվ նոր առաջադրանքներ հայտնվեն, և դրանց լուծման համար ստիպված լինեք հետաձգել մնացած գործերը: Պիտի շատ աշխատեք, բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի. դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից ու շահավետ գործարքներ:
Մտերիմների հետ հեշտությամբ կպայմանավորվեք կարևոր բաների մասին, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Սիրելիի հետ հանդիպումն այսօր շատ հաճելի կանցնի: