Պետդեպարտամենտը հավանություն է տվել Գերմանիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Գերմանիային մոտ 8.4 միլիարդ դոլարի F-35 կործանիչների, զինամթերքի եւ հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին, հայտնել է Պենտագոնը։
Հնարավոր գործարքը կնքվել էր այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացավ արդիականացնել իր երկրի զինված ուժերը:
Պենտագոնի անվտանգության եւ պաշտպանական համագործակցության գործակալությունը ծանուցել է Կոնգրեսին հնարավոր վաճառքի մասին:
Չնայած Պետդեպի հավանությանը՝ ծանուցման մեջ չի նշվում, որ պայմանագիրը ստորագրվել է կամ բանակցություններն ավարտվել են: Հնարավոր վաճառքի մասին ծանուցումը պահանջվում է օրենքով:
Մարտին Գերմանիան հայտարարել էր, որ 35 ամերիկյան F-35 կործանիչ կգնի՝ հնացած Tornado-ները փոխարինելու համար: