Ամենաշատ և քիչ սթրեսի ենթարկվող երկրների բնակիչները
Ավստրալիայում գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կան մի շարք երկրներ, որտեղ մարդիկ առավել հակված են սթրեսների: Գիտնականների պնդմամբ սթրեսն ամենավտանգավոր հիվանդություններից է, որով տառապում է երկրագնդի բնակչության մեծ մասը:
Սթրեսի խնդիրներին լուծում գտնելու համար անհրաժեշտ է միասնական որոշում և բազմակողմանի քննարկումներ' ամբողջ աշխարհի մակարդակով: Առավել սթրեսի ենթարկվող երկրներն են Ալժիրը, Սուդանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների բնակիչներ: Ամենաերջանիկ երկրների շարքում դասվել են Լատինական Ամերիկայի երկրները' Մեքսիկան, Բոլիվան, Չիլին: