Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9400 դեպք
Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9456 դեպք, մահացել է 42 քաղաքացի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 837-ի: Մեկ օրում գրանցված 9456 նոր դեպքից 1344-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 368 հազար 945 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 7 մլն 76 հազար 857-ը:
1138 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: