Իրանի իշխանությունները հայտարարել են «Մոսադի» օգտին աշխատող խմբավորման կալանքի մասին. ISNA
Իրանի հետախուզությունը հայտնել Է երկրի տարածքում այն խմբավորման չեզոքացման մասին, որը գործել Է իսրայելական «Մոսադ» հետախուզության օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:
«Իրանի հետախուզությունը հայտնաբերել եւ կալանավորել Է Իսրայելի հետ կապված լրտեսական կազմակերպության անդամներին,- մեջբերում Է գործակալությունն Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարի խոսքը:-Անջատական կազմակերպություններից մեկի պարագլխի առաջարկությունից հետո, որն անցյալում աշխատել Է Իսրայելի օգտին, այդ խմբավորման անդամները կապվել են «Մոսադի» ներկայացուցչի հետ:
Նշվում Է, որ ընդամենը ձերբակալվել Է հինգ մարդ: Իրանի իշխանությունները վերջին ժամանակներս բազմիցս հայտարարել են երկրի տարածքում խմբավորումների հայտնաբերման մասին, որոնք աշխատում են Իսրայելի օգտին: Այսպես, մայիսի 22-ին ISNA գործակալությունը հայտնել Է, որ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի հետախուզության հետ համագործակցությամբ վնասազերծել Է խմբավորում, որն աշխատել Է Իսրայելի հատուկ ծառայությունների օգտին, հաղորդել ՏԱՍՍ-ը: