Հոլանդացի հնագետը Հայաստանում հայտանաբերել է մեկ միլիոն տարվա պատմություն ունեցող գործիքներ
Հոլանդացի հնագետը Հայաստանում գործիքներ է հայտնաբերել, որոնք ունեն միլիոն տարվա պատմություն։
Հոլանդացի հնագետ Յանիկ Ռաչինսկի-Հենկի հայտնաբերած գործիքների մասին հայտնել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկո Շերմերսը։
«Նա հայտնաբերել է գործիքներ, որոնք հավանաբար ավելի քան 1 միլիոն տարեկան են, որոնք վկայում են այս տարածքում հնագույն քաղաքակրթության մասին»,- գրել է դեսպանը իր թվիթերյան էջում։
Դեսպանը նշեց, որ հոլանդացի հնագետը պեղումներ է իրականացրել Տավուշում։