Եգիպտոսը խզել է Ուկրաինայից 240 հազար տոննա ցորենի գնման պայմանագրերը․ Reuters
Եգիպտոսը խզել է Ուկրաինայից 2021 թվականի դեկտեմբերին գնված 240 հազար տոննա ցորենի գնման պայմանագրերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Եգիպտոսի ապրանքների մատակարարման գլխավոր վարչությունը (GASC) մատակարարող Nibulon և Inerco ընկերություններին «ազատել» է պայմանագրային պարտավորություններից։
Գործակալության տվյալներով՝ Եգիպտոսի իշխանությունները հացահատիկը գնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ մեկ տոննայի դիմաց վճարելով 346-360 դոլար, սակայն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ամրագրված բեռն այդպես էլ չի մատակարարվել։