Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները կարողացել են մտնել Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող «Կանաչ գոտի»։
Չորեքշաբթի օրը Իրաքի մայրաքաղաքում ցույց է սկսվել՝ ընդդեմ երկրի վարչապետի պաշտոնում Մուհամմադ աս-Սուդանիի թեկնածության առաջադրման։
Իրաքի ներկայիս վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին ցուցարարներին կոչ է արել անհապաղ լքել խորհրդարանի շենքը։