Իրաքի խորհրդարանը քննարկում է թուրքական զորքերի դուրսբերման մասին օրենքի ընդունման հնարավորությունը
Իրաքի խորհրդարանը քննարկում է երկրի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման մասին օրենքի ընդունման հնարավորությունը, գրում է Mehr-ը՝ վկայակոչելով խորհրդարանի պատգամավորին, որի անունը չի նշվում։
«Իրաքի խորհրդարանը լի է վճռականությամբ, որպեսզի լուծի հյուսիսային Իրաքի շրջաններում թուրքական բանակի ուժերի անօրինական ներկայության հետ կապված խնդիրը, որը համարվում է ինքնիշխանության ակնհայտ խախտում»,- ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ թուրքական ուժերն ընդլայնել են իրենց ներկայությունը Իրաքում՝ Քրդստանում ռազմակայաններ ու զորանոցներ ստեղծելով։
Թուրքական բանակը շարունակում է ռազմական ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հարձակումները Իրաքի ներսում, ինչպես նաեւ իր ցամաքային ուժերն է ուղարկում Քրդստանի իր ռազմակայաններ՝ ՔԱԿ-ի դեմ պայքարի պատրվակով։