«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրեց Կրիստիան Էրիկսենին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է թիմի նորեկ, Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Անցած մրցաշրջանում Էրիկսենը ներկայացնում էր անգլիական «Բրենթֆորդը»։
Ակումբային կարիերայի ընթացքում Էրիկսենը հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքսում», Լոնդոնի «Տոտենհեմում» եւ Միլանի «Ինտերում»։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները և սրտի կանգը։