4 հայ ըմբիշ այսօր կպայքարի մեդալների համար, նրանցից 2-ը ներկայացնում է Հայաստանը. Ըմբշամարտի Մ17 ԱԱ
Հռոմում այսօր կավարրտվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը: Այսօր մեդալներ կխաղարկվեն 5 քաշային կարգերում, որոնցից 4-ում կան հայազգի ըմբիշներ:
60 կգ քաշային Գասպար Տերտերյանը դուրս է եկել եզրափակիչ և կգոտեմարտի ոսկե մեդալի համար: 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը փոքր եզրափակիչում կփորձի նվաճել բրոնզե մեդալ: Եվս 2 հայ ըմբիշներ այլ երկրների դրոշի ներքո կպայքարեն մեդալների համար: Վրաստանը ներկայացնող 92 կգ քաշային Գոռ Այվազյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար, իսկ Բուլղարիան ներկայացնող 60 կգ քաշային Գրիշա Նազարյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ: