Լիտվան արգելել է պատրիարք Կիրիլի մուտքն իր տարածք
Լիտվան արգելել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլի մուտքը հանրապետության տարածք՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանն աջակցելու պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Delfi պորտալը՝ հղում անելով Լիտվայի ԱԳՆ-ին։
«Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին արգելված է մուտք գործել Լիտվա՝ (Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը) աջակցելու համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։