Մահից առաջ Յուրի Շատունովին սպառնացել է Անդրեյ Ռազինը
Հայտնի է դարձել, որ «Լասկովիյ մայ» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին մահից առաջ սպառնացել են։ Այս մասին հայտնում է KP.RU-ն։
Արտիստը դժգոհել է, որ պրոդյուսեր Անդրեյ Ռազինը սպառնացել է «փոշիացնել իրեն» եւ խմբի երգերը վաճառել ուկրաինական մի անանուն ընկերության։ «Ես արդեն հոգնել եմ այս դատարաններից, Ռազինը չի թողնում, որ շնչեմ։ «Քեզ կփոշիացնեմ, դու եւ քո տնօրենը կփտեք բանտում», - ահա թե ինչ է նա գրում ինձ։ Ես չեմ ուզում որեւէ կերպ կապված լինել այս մարդու հետ։ Հավատացեք, նա շատ սարսափելի բաներ է արել, նա ուզում է, որ ես լինեմ իր ստրուկը։ Ես չափահաս եմ, հոգնել եմ այս ճնշումներից ու սպառնալիքներից»,- KP.RU-ի լրագրողների հետ զրույցում կիսվել է Շատունովը։
Սրտի սուր անբավարարությունից Շատունովի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 23-ին։ Նրա հրաժեշտի արարողությանը հազարավոր մարդիկ էին մասնակցում։