Ջո Բայդենը եւ Սի Ծինպինը հինգշաբթի զրույց կունենան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հինգշաբթի զրույց կունենան։ Չորս ամսվա ընթացքում նրանց առաջին զրույցը տեղի կունենա Թայվանի շուրջ նոր լարվածության կապակցությամբ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնական աղբյուրը:
Երկու առաջնորդների միջեւ նախատեսված բանակցությունները՝ հինգերորդը կանոնավոր հանդիպումների շարքում, նախապատրաստվում էին մի քանի շաբաթ:
Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի հնարավորությունը նոր լարվածություն է հաղորցել բարդ հարաբերություններին, նշում են ԶԼՄ-ները:
Չինաստանի կառավարությունը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ «կոշտ գործողություններ» կձեռնարկի, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան։
Դեմոկրատական կուսակցության առաջնորդի այցը Թայվան հետաձգվել էր ապրիլին՝ COVID-19-ի դրական թեստից հետո։ Մինչդեռ Չինաստանը հայտարարել է, որ այդ այցը լրջորեն կազդի չին-ամերիկյան հարաբերությունների վրա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Փելոսիի այցը «լրջորեն կխաթարի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: