Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցել թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետ, հայտնում է CNN Türk-ը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ ԱՄԷ-ն հայտարարել է նաև «իր տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու ցանկության մասին»։
Էրդողանը ծրագրում է Սոչի ժամանել օգոստոսի 5-ին։ Սպասվում է, որ նա բանակցություններ կվարի Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և «մթերային գործարքը»։