Պարեկները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա
ՏեսանյութերՀուլիսի լույս 21-ի գիշերը՝ ժամը 3։20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի ոստիկանները Բաշինջաղյան 1-ին նրբանցքում կանգնեցրել են Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի վարած «Տոյոտան»:
Կասկած կար, որ մեքենայում կարող են արգելված իրեր լինել: Կասկածները հաստատվել են: Իրերի պահման խցիկում ատրճանակի նմանվող առարկա կար:
Վարորդն ու մեքենան ներկայացվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: