Նասեր Քանանին հորդորել է ԱՄՆ-ին ապացուցել իր «բարի կամքը» և «լրջությունը»
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հորդորել է ԱՄՆ-ին ապացուցել իր «բարի կամքը» և «լրջությունը»՝ վերադառնալու Իրանի միջուկային գործարքին։
«Իրանը եղել և մնում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ։ Կողմը, որը պետք է ապացուցի իր «բարի կամքը» և «լրջությունը»՝ «վերստին մտնելու» գործարքի մեջ՝ հանդիսանում է ԱՄՆ-ն»,- գրել է Քանանին Twitter-ի իր էջում։
«Մենք հավատարիմ ենք մնում լավ, ամուր և տևական համաձայնության հասնելուն, որը երաշխավորում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի օգուտները Իրանի համար: Պատասխանատվություն կրում է ԱՄՆ-ն»,- գրել է Քանանին: