Պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան Ուկրաինայի հակամարտությունը. Մակրոն
Պարենային ճգնաժամը կտևի ավելի երկար, քան ուկրաինական ռազմական հակամարտությունը, դրա հետևանքները չեն վերանա 12-18 ամսում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Պատերազմը (Ուկրաինայում-խմբ.) դեռ երկար կշարունակվի: Իսկ սննդամթերքի շուկայում ապակայունացումը կտևի էլ ավելի երկար… Հետևաբար, մենք պետք է շարունակենք արձագանքել այս ճգնաժամային իրավիճակին: Ի վերջո, վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի հետևանքները ոչ մի տեղ չեն վերանա»,- ասել է Մակրոնը Կամերունում պարենային գլոբալ անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ, որտեղ նա ավելի վաղ պաշտոնական այց էր կատարել։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բնակչությանը լավ որակի մթերք տրամադրել զարգացնել կայուն գյուղատնտեսությունը:
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։