Արարատ Վարդերեսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը կիսաեզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Դավուդ Մամադովին: Վաղը նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Նախորդ գոտեմարտում Արարատը 10-1 հաշվով հաղթել էր ճապոնացի Նաոկի Կադոդեին, մինչ այդ 6-0 հաշվով առավելության էր հասել ֆինն մարզիկ Միրո Լեյնոնենի նկատմամբ, իսկ առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ՝ 12-3 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշ Մոհամմադ Սաֆարալի Մորադիին: