Էրդողանը կմեկնի Սոչի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Թուրքիայի նախագահը Սոչիում հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական կայքի՝ սպասվում է, որ Էրդողանն այցի ընթացքում Պուտինի հետ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ զարգացումներ: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև հացահատիկի արտահանման հարցը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին Ուկրաինան և Ռուսաստանը Թուրքիայի ու ՄԱԿ-ի հետ առանձին համաձայնագրեր են ստորագրել ուկրաինական ցորենի արտահանման պայմաններ ստեղծելու վերաբերյալ։