Արագածոտնի մարզում հրազենային վիրավորում ստացած մայր ու որդի պատահականության զոհ են. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք` կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի կին և ևս երկու տղամարդ:։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ վիրավում ստացած անձինք մայր ու որդի են, որոնք անգամ միջադեպի հետ կապ չեն ունեցել: Բանն այն է, որ Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են, հնչել է կրակոց և փողոցի այդ հատվածում կանգնած են եղել Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները, որոնք էլ հրազենային վիրավորում են ստացել: Ասել է թե՝ վերջիններս դարձել են այլ անձանց վիճաբանության զոհը:
Ներկա պահին իրավապահները փնտրում են կրակողին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: