Ձերբակալվել է ութ ադրբեջանցի սահմանապահ
Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականի տարածքով Իրանից թմրանյութ տեղափոխելու համար ձերբակալվել են ութ ադրբեջանցի սահմանապահներ։
Այդ մասին հաղորդում են տելեգրամյան ալիքները։ Նշվում է, որ հայտնաբերվել է 90 կգ թմրանյութ։ Ավելի վաղ ձերբակալվել էր ևս 4 ադրբեջանցի սահմանապահ՝ դարձյալ օկուպացված Ջրականի տարածքով թմրանյութ տեղափոխելու համար։