Հնդկաստանը մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանին

Հնդկաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանի վիճելի հատվածների մոտ գտնվող իր տարածքում՝ այնտեղ տեղափոխելով լրացուցիչ ավիացիոն ստորաբաժանումներ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «The Economic Times»-ին։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են տեղակայել արևելյան Լադախում, սահմանային օդանավակայաններում, ներառյալ վերջերս Ֆրանսիայից ձեռք բերված կործանիչները։
Նաև առաջիկա ամիսներին հնդկական զինուժը նախատեսում է տարածաշրջանում տեղակայել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցը, որը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնության կողմից 2018 թվականի պայմանագրով։