Ամենաշատ գումար վաստակած թենիսիստների տասնյակը
Նովակ Ջոկովիչն իր կարիերայի ընթացքում ամենաշատն է վաստակել բոլոր թենիսիստների շրջանում։ Խոսքը միայն մրցաշարերում վաստակած մրցանակային գումարների մասին է։ Նա այդ ցուցանիշով առաջ է Ռաֆայել Նադալից և Ռոջեր Ֆեդերերից։
Ռաֆայել Նադալը 2022 թվականին վաստակել է մոտ 6,4 միլիոն դոլար, մինչդեռ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցել մրցաշարերի: Նադալի ընդհանուր եկամուտը կարիերայում կազմում է 131 338 131 դոլար, իսկ Ֆեդերերի եկամուտը՝ 130 594 339 դոլար:
Միաժամանակ Նադալը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ առաջատարը Նովակ Ջոկովիչն է՝ 158 996 253 դոլար մրցանակային գումարով։
Վարկանիշում նրանց հաջորդում են Էնդի Մարեյը (62 895 316 դոլար), Փիթ Սամպրասը (43 280 489 դոլար), Սթեն Վավրինկան (35 052 919 դոլար), Ալեքսանդր Զվերևը (32 407 055 դոլար), Դավիդ Ֆերերը (31 483 911 դոլար), Անդրե Աղասին (31 483 911 դոլար) և Մարին Չիլիչը ( 30 588 972 դոլար)։