Տաթևիկ Ադումյանի լուսանկարը Մալդիվյան կղզիներից
Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային նուրբ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում դերասանւոհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Տաթեւիկի մազերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Վե՜րջ... Որոշել եմ վերադառնալ ինստա-աշխարհ... Այսուհետ լինելու եմ շատ ակտիվ... Այս ընթացքում տոնած առիթներից, շրջագայածս երկրներից և քաղաքներից ունեմ բազմաթիվ վիդեոներ և ֆոտոներ, որոնցով շատ եմ ուզում ձեզ հետ կիսվել, որովհետև դրանք կպատմեն իմ իրականության, իմ կյանքի, ճանապարհների, երբեմն նաև հույզերի և ապրումների մասին... Աշունը թեժ է լինելու, հարուստ է լինելու նոր ճանապարհներով, պատմություններով և արկածներով... Ձմեռվա մասին էլ չեմ խոսում... Սպասո՞ւմ եք...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում իր հետեւորդներին է դիմել Տաթեւիկը։