Կան հաղթել ստիպող աղջիկներ ու գեղեցիկ պարտվել սովորեցնող տղաներ
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր լուսանկարների շարք՝ կից գրառում կատարելով. «Կան աղջիկներ, որոնց մոտենալուց առաջ պետք է թաքուն մի քանի գիրք վերաթերթել ու ֆիլմեր նայել, որովհետև իրենց մազերն ուղղելու ժեստով անգամ ստիպում են քեզ ավելի լավը դառնալ, իսկ դու քեզ թույլ չես տա իր կողքին որևէ հարցում թերանալ անգամ՝ ուրիշների պես: Կոկիկ մտքերով, հավաք ժպիտով աղջիկներ են՝ աշխույժ, բայց փակ: Ու քեզ մնում է միայն հիանալ այդ շատ տաք սառնության խառնուրդով և ուրախանալ, որ աշխարհում քանի դեռ նմանը կողքիդ է, ամեն ինչ գնահատելու ես, բայց միշտ ձգտելու ես ավելիին: Իսկ դա հրաշալի է: Կան հաղթել ստիպող աղջիկներ ու գեղեցիկ պարտվել սովորեցնող տղաներ»: