Ստամբուլում ձեռք բերած հացահատիկային պայմանավորվածությունները չեն արգելում ՌԴ-ին շարունակել հատուկ գործողությունը․ Լավրով
Ստամբուլում հացահատիկի համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովն ընդգծել է, որ Ստամբուլում ստորագրված համաձայնագրերին համապատասխան հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան։
«Օդեսայի նավահանգստի հացահատիկի տերմինալը գտնվում է ռազմական հատվածից զգալի հեռավորության վրա։ Ստամբուլում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան, և մենք դրանք չենք ստեղծել»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։