Նուբարաշեն ՔԿՀ-ում բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց
Նուբարաշեն ՔԿՀ-ում եմ, ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց: Այս ամենը արդեն խոշտանգնան տարրեր է պարունակում: Կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ը շտապ արձագանքել իրավիճակին և ապահովել Վ. Վերմիշյանին հրատապ հիվանդանոց տեղափոխելը:
Տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը : Ավելի շուտ նա գրել էր, որ այսօր դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ:
Հիշեցնենք, որ այսօր դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր։ Խնդիրը, ըստ փաստաբանի, կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո Վերմիշյանը կոչ արել մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվել է դահլիճից 10 ժամով: