Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցում են բրիտանական հատուկ ջոկատայիններ
Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններին մասնակցում են բրիտանական հատուկ նշանակության ուժերի ջոկատայինները։ Ենթադրվում է, որ նրանք Ուկրաինա են տեղափոխվել Լեհաստանից։ Այդ մասին հաղորդում են The Sun-ը և Sunday Mirror-ը:
Խոսքը վերաբերում է օդադեսանտային (SAS) և հատուկ նշանակության դեսանտային նավերի ծառայություններին (SBS): Բրիտանացի զինվորականներն աջակցում են ուկրաինացի զինվորներին և օգնում նրանց սովորել աշխատել նոր սարքավորումների հետ: Մասնավորապես, SBS-ը ցույց է տվել, թե ինչպես կարելի է օգտագործել ստորջրյա հատուկ սարքերը։