Այսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ
Հռոմում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը: Այսօր կսկսվի մեդալների խաղարկությունը 5 քաշային կարգերում:
Հայ ըմբիշներից մրցագորգ դուրս կգան 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը, 65 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը և 65 կգ քաշային Անրանիկ Սեդրակյանը:
Մյուս երկու քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչներ չունի: