Այսօր Մոսկվայում կընտրեն «Միսս Տիեզերք-2013»-ին
Շուտով կմեկնարկի «Միսս Տիեզերք-2013» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը: Այն տեղի կունենա Մոսկվայի «Crocus City Hall»-ում: Մրցույթին մասնակցում են աշխարհի 86 երկրների ներկայացուցիչներ: Այս մրցույթն այս տարի առանձնակի կերպով կտարբերվի նախորդ տարիներից, քանի որ գնահատվլու են ոչ միայն մասնակիցների գեղեցկությունն ու իտելեկտը, այլ նաև խոհանոցային կարողությունները:
Մրցույթի եզրափակիչ փուլը բաղկացած է 3 մասից՝ բիկինի-շոու, երեկոյան զգեստների դեֆիլե և հարցազրույց: Եզրափակիչ փուլի արդյունքում ընտրված «Միսս Տիեզերք-2013»-ին թագը կհանձնի գործող «Միսս Տիեզերքը»: