Լոս Անջելեսի այգիներից մեկում ավտոշոուի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ
Լոս Անջելեսի Սան Պեդրո համայնքի Փեք այգում ավտոշոուի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպին կարող էր ներգրավված լինել առնվազն երկու հրաձիգ։ Ինչպես նշել է Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Քելի Մունիզը մամուլի ասուլիսի ժամանակ, հրաձգությունն սկսվել է կողմիերի միջև ծագած վիճաբանությունից հետո։ Դեպքի վայրում որոշ զենքեր են հայտնաբերվել։
Հաղորդվում է, որ հոսպիտալացվածներից չորսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վիրավորները 3-54 տարեկան են։
Մունիզի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին, երբ այգում ինքնաշեն մեքենաների ցուցադրությունն էր անցկացվում։ Միջոցառմանը ներկա էր շուրջ 500 մարդ։