Իրանում ձերբակալվել են Իսֆահանում հարձակում ծրագրող «Մոսադի» լրտեսներ
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզությունը հայտարարել է իսրայելական «Մոսադի» անդամների ձերբակալության մասին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Հետախուզությունը նշել է, որ իսրայելական գործակալներն ուղարկվել են Իրան՝ ահաբեկչություններ իրականացնելու համար, սակայն նրանք բոլորը բացահայտվել եւ ձերբակալվել են նախքան դիվերսիոն գործողությունների իրականացումը եւ հավելել, որ գործակալները վերապատրաստվել են աֆրիկյան երկրներից մեկում եւ մտադրություն են ունեցել ահաբեկչական գործողություններ իրականացնել Իսֆահանում:
Հետախուզությունը հայտարարել է, որ խումբը մինչեւ երկիր մուտք գործելը, եղել է Իրանի վերահսկողության տակ եւ իրականացվում է մոնիթորինգ`երկրի ներսում եւ դրսում խմբի շփումների վերաբերյալ: