12 ժամ` Բիթլերի ռեկորդը սահմանելու համար
Բրիտանացի երաժիշտները, որոնց թվում են Stereophonics խումբը և Simply Red խմբի նախկին վոկալիստ՝ Միկ Հենկելը, փորձելու են կրկրնել The Beatles-ի նվաճումը, և փետրվարի 11-ին ձայնագրելու են նրանց Please Please Me դեբյուտային ալբոմը, նույն Abbey Road ստուդիայում:
Երաժիշտներն ունենալու են ընդամենը 12 ժամ, ճիշտ այսքան ժամանակ է պահանջվել The Beatles-ի տղաներից, որպեսզի ձայնագրեն իրենց առաջին ալբոմը, որը ձայնագրվել է 1963 թվականի փոտրվարի 11-ին:
Երաժիշտները կփորձեն սահմանել The Beatles-ի ռեկորդը. երգերը ձայնագրվելու են այն նույն հերթականությամբ, ինչպես Please Please Me ալբոմում է:
Ձայնագրման ամբողջ ընթացքը կլինի Բի-բի-սի ռադիոյի ուղիղ եթերում, ինչից հետո կնկարահանվի դոկումենտալ ֆիլմ: