Մասնագետը հայտնել է՝ ինչպես պաշտպանել մազերը արևից
Տարվա շոգ շրջանում անհրաժեշտ է օգտագործել կերատինով խոնավեցնող մազերի խնամք։ Այս մասին Газета.Ru-ին ասել է բ.գ.թ. Անաստասիա Մարեևան՝ Likato Professional ապրանքանիշի մաշկաբանը։
Նրա խոսքով՝ ամռանը մազերի խնամքը պարտադիր պետք է ներառի խոնավեցնող միջոցներ, մասնավորապես՝ յուրաքանչյուր շամպունից հետո պետք է կոնդիցիոներ օգտագործել։
«Մազերի խնամքը՝ հատկապես չափազանց չորացած, գունաբացման կամ ագրեսիվ պրոցեդուրաներից վնասված, խոնավացնելու համար խորհուրդ է տրվում լրացնել կերատինով, սպիտակուցներով»,- խորհուրդ է տվել նա։
Բայց գլխամաշկի համար նախատեսված յուղերը պետք է իսպառ բացառել։ Դրանք, ըստ բժշկի, ստեղծում են ճարպագեղձը ծածկող խիտ թաղանթ և կանխում սեկրեցիայի հեռացումը։
«Դա կարող է առաջացնել բորբոքում, թարախակալում, քոր և մազաթափություն: Մի մոռացեք գլխարկների մասին, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասը կարող է հանգեցնել սպիտակուցի կորստի, ինչի արդյունքում՝ մազերը կդառնան փխրուն և անորակ»,- ընդգծել է մաշկաբանը։
Մարեևան հավելել է, որ նրանք, ովքեր ունեն ճաղատ հատվածներ, մասնավորապես, եթե պարիետալ գոտում քիչ մազեր կան, պարտադիր է օգտագործել բարձր պաշտպանվածությամբ SPF միջոցներ։
«Ֆոտովնասումը կարող է խթանել տարբեր նորագոյացությունների ի հայտ գալը՝ և՛ անվնաս՝ վնասակար, տարիքային բծեր, կերատոմաներ, և՛ չարորակ գոյացություններ, այդ թվում՝ մելանոմա»,- զգուշացրել է բժիշկը։