Երևան-Սևան ավտոճանապարհին կինը վայր է ընկել ամուսնու վարած ՈՒԱԶ-ից և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan.com
Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Կ-ն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհով ընթանալիս 47-րդ կմ հատվածում ընթացքի ժամանակ բացվել է աջ կողմի առջևի դուռը, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել, ում մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։