Օլգա Բուզովային քննադատել են բեմական հագուստի համար
Օգտատերերը Օլգա Բուզովային քննադատել են մեծ բացվածքներով գիշատչի կոստյումի համար, որը երգչուհին ընտրել է մոսկովյան փառատոնի ժամանակ։
Հուլիսի 23-ին Օլգա Բուզովան մասնակցել է VK Fest-ին։ Երգչուհին բեմ է բարձրացել կենդանական պրինտով կիպ կոմբինեզոնով։
«Ես բեմ բարձրացա տպավորիչ կերպով: Սա իմ տարին է: Եվ ամեն ինչ դեռ նոր է սկսվում», - գրել է երգչուհին՝ ավելացնելով վագրի էմոջի:
Բուզովայի համերգային կերպարը բուռն քննարկում է առաջացրել սոցիալական ցանցերում։ Երգչուհուն մեղադրել են անճաշակության մեջ և խորհուրդ են տվել փոխել ոճաբանին։
«Ինչպես կարող ես հագնել սա», «Հագուստը պարզապես տգեղ է», «Ինչ վատ ճաշակ ունեք», «Զզվելի մերկապարուհու կոստյում», «Քեզ կենդանաբանական այգի չե՞ն տարել», «Ասես շուկա է գնացել», «Ռուս Բրիթնի»,- մեկնաբանություններում գրել են երգչուհու հետևորդները։
VK Fest-ում ելույթի համար Օլգա Բուզովան վերադարձել է Հարավային Աֆրիկայից, որտեղ երգչուհին մասնակցում է TNT֊ի «Աստղերն Աֆրիկայում» նախագծի նկարահանումներին։