Շումախերի լեգենդար բոլիդը, որով նա հաղթել է չորս մրցարշավներից չորսում, հանվել է աճուրդի
Ferrari F300-ը, որն օգտագործել է Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը 1998 թվականին, աճուրդի է հանվել։
Աշխարհի յոթակի չեմպիոնն այս բոլիդով հաղթել է չորս մրցարշավներից չորսում:
RM Sotheby’s աճուրդային ընկերությունը կանխատեսում է, որ մեքենան կարող է վաճառվել 5-6,5 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Ինչպես հայտնում է Motor Sport Magazine-ը, մեքենան, որին Շումախերը «երեխայի պես սիրում էր», վաճառվել էր 1999 թվականին։ Օգոստոսի 18-20-ը Մոնտերեյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) կայանալիք աճուրդում Ferrari F300-ը կհայտնվի մուրճի տակ:
Աղբյուր` ArmSport.am