Իսրայելական ուժերը Հորդանան գետի արեւմտյան ափին սպանել են երկու պաղեստինցու
Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող Նաբլուս քաղաքում գիշերը երկու պաղեստինցի է սպանվել, հաղորդում է AFP լրատվականը՝ հղում տալով Պաղեստինի առողջապահության նախարարությանը: Միաժամանակ իսրայելական բանակը հայտարարել է զինյալների հետ փոխհրաձգության մասին:
Իսրայելի բանակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իրականացվել են մի շարք գործողություններ՝ այդ թվում կրակ է բացվել Նաբլուսի ուղությամբ, ինչպես նաեւ ձերբակալվել է 4 անձ, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեւության համար:
Նշենք, որ Իսրայելի անվտանգության ուժերը գրեթե ամենօրյա գործողություններ են սկսել Հորդանան գետի Արեւմտյան ափում՝ վերջին ամիսներին Իսրայելի նկատմամբ իրականացված մի շարք հարձակումներից հետո:
Անդրադառնալով զոհերին`Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 25-ամյա Մուհամադ Ազիզիին կրակել են կրծքավանդակի շրջանում, իսկ 28-ամյա Աբդուլ Ռահման Ջամալ Սուլեյման Սոբհի գլխին։ Եւս 6 մարդ վիրավորվել է, որոնցից մարդ վիրավորվել է, որոնցից 2-ի վիճակը ծանր է:
Մարտի վերջից առ այսօր սպանվել է 52 պաղեստինցի՝ հիմնականում Հորդանան գետի Արևմտյան ափում: Սպանվածների մեջ է նաեւ «Ալ Ջազիրա»-ի լրագրող Շիրին Աբու Աքլեհը:
Նույն ընթացքում Իսրայելում զոհվել է 19 մարդ: