Մարգարիտա Սիմոնյանի արևելյան պարը Աբրահամ Ռուսսոյի ծննդյան տարեդարձին
LifeStyleՕրերս հայազգի հայտնի երգիչ Աբրահամ Ռուսսոն ծննդյան տոնակատարությունն է նշել Մոսկվայի ոճային ռեստորաններից մեկում՝ Soho Rooms-ում։ Հյուրերը հավաքվել են հսկայական ցուցափեղկերով սրահում, որտեղից հնարավոր է եղել տեսնել գեղատեսիլ մայրամուտը։ Տոնի մթնոլորտը ապահովել են մոդայիկ դիջեյները, իսկ ելույթ է ունեցել հենց Աբրահամ Ռուսսոն և գոհացրել ընկերներին իր հիթերով։
Միջոցառման աստղային զույգերից են եղել Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը։ «Ռուսաստանն Այսօր» հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը հրապարակման համար ընտրել է Մոնիկա Բելուչիի ոճով էլեգանտ զգեստ՝ ծաղկային պրինտով։ Ի դեպ, բարձրակրունկները Սիմոնյանին չեն խանգարել պարել առիթի հերոսի երգերի տակ։
«Ես շատ ուրախ եմ այսօր շնորհավորել Աբրահամին ծննդյան օրվա առթիվ և միասին նշել այս տոնը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մարգարիտան:
Մանրամասն՝ տեսանյութում: