Գալը քեզնից, ջուրը՝ մեզնից․ Վարդավառը Գյումրիում
Այսօր Վարդավառի տոնին, Գյումրիում անցկացվում են մի շարք միջոցառումներ: Դրանց մեկնարկը տրվեց Թատերական հրապարակում՝ ժամը 09:00-ից՝ արձանների լվացմամբ: Միջոցառումներն այնուհետ կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Վարդավառի օրը ջրով լցված կլինեն նաև «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի և Բագրատունյաց օղակի լողավազանները: Տոնի ռիթմն ապահովելու է DJ SMOKE-ը:
Անցկացվելիք միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին, ժամը՝ 08:00-16:00-ն, բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:
Միջոցառման բոլոր մասնակիցներին հորդորում ենք պահպանել բարեկրթության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, չմտնել լողավազան, ուշադիր լինել հատկապես երեխաների նկատմամբ, զերծ մնալ կոնֆլիկտային իրադրություններից:
Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկվի համապատասխան կառույցների կողմից:
Գյումրու համայնքապետարան