«Բարսելոնա»-ն հերթական «Էլ կլասիկո»-ում հաղթեց «Ռեալ»-ին նվազագույն հաշվով
![](/timthumb.php?src=disc/24-07-22/56d71f8cc21fe896d1b27bb72856d98b.jpg&w=450)
Իսպանական երկու գրանդ ակումբները` Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեցին:
Լա Լիգայի մեկնարկից առաջ թիմերը միմյանց հետ մրցեցին ընկերական մրցաշարի շրջանակներում:
«Էլ Կլասիկո»-ում այս անգամ հաղթեց կատոլանական «Բարսելոնա»-ն` նվազագույն առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը խաղի 27-րդ րոպեին խփեց Ռաֆինյան:
«Բարսելոնա»-ի մեկնարկային կազմում էր նաև Մյունխենի «Բավարիա»-ից նոր «Բարսելոնա»-ն տեղափոխվեց հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Ավելի վաղ «Բարսելոնա»-ն ևս մեկ ընկերական խաղում հաղթել էր Մայամիի «Ինտեր»-ին: «Ռեալ»-ը հաջորդ խաղը կանցկացնի մեքսիկական «Ամերիկա»-ի, իսկ «Բարսելոնա»-ն` Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: