Իրանական կողմը վստահ չէ, որ հնարավոր կլինի պայմանագիր կնքել «վեցնյակի» հետ
Իրանական կողմը վստահ չէ , որ շաբաթ օրը հնարավոր կլինի պայմանագիր կնքել «վեցնյակի» հետ: Այս մասին Իրանի ԶԼՄ-ներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
«Շանսերը շատ փոքր են,- ասել է նա,- Մնում են շատ չլուծված հարցեր»:
Այնուամենայնիվ, Եվրոպական կողմը հուսով է, որ կհաջողվի համաձայնության գալ իրանի հետ: Այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Էշթոնը «Աշխատանքները շարունակվում են,-ասել է նա,- Ես հույս ունեմ, որ մենք կհասնենք ցանկալի արդյունքի»: