Toyota-ն վիճակախաղի համար հատուկ սպորտային մեքենա է ստեղծել
A90 սերնդի Toyota Supra սպորտային մեքենան, որը համաշխարհային շուկա է մտել Gazoo Racing բրենդային ենթաբրենդի ներքո, արագորեն հայտնի է դարձել: Մեքենայի պահանջարկը մեծացրել է մեխանիկական փոխանցման տուփով տարբերակի թողարկումը, ինչպես նաեւ հատուկ մոդիֆիկացիաների բազմազանությունը, որոնցից շատերը թողարկվել են սահմանափակ քանակությամբ: Նոր GR Supra-ի այս սահմանափակ տարբերակները ներառում են նոր Matte White Edition-ը, որը կարելի է գնել միայն Ճապոնիայում եւ միայն հաջողակներին է հասանելի, գրել է Motor-ը։
Մեքենայի առանձնահատկությունը թափքի Matte Avalanche White Metallic-ի ձյունաճերմակ երանգն է, որի տոնով ինտերիերում կան հատուկ տարբերակի կարբոն լոգոները, ինչպես նաեւ նստատեղերի բաց բեժ կաշվով զարդարված սրահը եւ դռները։
GR Supra Matte White Edition-ը կարտադրվի 50 օրինակով։ Մեքենաները կես միլիոն իենով ավելի կլինեն, քան սովորական RZ կուպեն, որի վրա հիմնված է այն, սակայն այն կկարողանան գնել միայն այն ճապոնացիները, ովքեր հատուկ վիճակախաղով հատուկ սպորտային մեքենա գնելու իրավունք կշահեն։