Իրանում երկրաշարժ է գրանցվել
Հուլիսի 23-ին Իրանի հարավում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ըստ կենտրոնի տվյալների ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Լենգե քաղաքից 55 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: