Որքան հեշտ է շեղել ու մոլորեցնել միամիտ ու դյուրահավատ ժողովրդին․ Արթուր Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սարի գլխի արձանը, սարերում թափառող տձևը, առավոտ 7-ին քաղաքում հնչող զարթուցիչը . . .
Ահա թե ինչ է քննարկում պետությունը կորցնելուն 5 պակաս ու նոր ցեղասպանության եզրին կանգնած ժողովուրդը:
Որքան հեշտ է շեղել ու մոլորեցնել միամիտ ու դյուրահավատ ժողովրդին, եթե «էլիտան» տկարամիտ է:
Հ.Գ. հպարտ դեքով ու հաստատուն քայլերով մոենում ենք «Դլե յաման» երգի upgrade արած տարբերակին . . .»։