ԱՄՆ-ում ստեղծվել են նռնակներից պաշտպանող դպրոցական զրահապաշտպան գրասեղաններ
ԱՄՆ-ում կահույք արտադրող First Line Furniture-ը մշակել է զրահապաշտպան գրասեղաններ: 163 կիլոգրամ քաշով մշակումը ստեղծվել է բալիստիկ աղյուսակներ ստեղծողների մասնակցությամբ, հաղորդում է Sky News-ը։
Նշվում է, որ դասարանում ընդամենը երեք նման գրասեղան թույլ է տալիս ստեղծել պաշտպանված եռանկյունի, որի ներսում կարող է թաքնվել մինչև 30 մարդ։ Նախագծված սեղանները կարող են փակել նաև դասարանի մուտքը:
Հրատարակությունն ընդգծել է, որ ստեղծված կահույքն արդեն փորձարկվել է՝ կրակելով դրանց վրա ատրճանակներից և գնդացիրներից, նռնակներ նետելով։ Ընդ որում, գրասեղանը նույնիսկ չի շարժվում, երբ կրակում են դրա վրա։
Նշենք, որ նման մշակում ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ-ում հաճախակի դարձած հրաձգության դեպքերի ֆոնին։