Եվրոպան հայտնվել է բարձր ռիսկի տակ կապիկի ծաղիկի բռնկման հետևանքով․ ԱՀԿ
Կապիկի ծաղիկի բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում հայտարարվել էարտակարգ իրավիճակ,այս մասին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին , տեղի ունեցած ճեպազրույցում:
Նշել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում ամբողջ մոլորակի համար՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ վարակի տարածումը բարձր մակարդակի վրա է։
Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, հուլիսի 21-ին ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեի հետ կայացած երկրորդ հանդիպման ժամանակ այս հարցում ընդհանու րհայտարարի չեն եկել ։
Ամբողջ աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16000 դեպք:
Հուլիսի 13-ին Գեբրեյեսուսը կոչ էր արել աշխարհի բոլոր երկրներին վերադառնալ դիմակների ռեժիմին։ Ինչպես ընդգծել էր, «հիվանդությունների նոր ալիքները ցույց են տալիս, որ COVID-19-ը դեռ չի ավարտվել»։